Լուիս Դիասը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է տեղափոխվել Իսպանիա։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, 28-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է հարձակվողին ձեռք բերելու համար հատկացնել 70 մլն եվրո։

Նրա գործող պայմանագիրը մերսիսայդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դիասը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։