LA LIGA. «Բարսելոնան» սեփական հարկի տակ ջախջախեց «Ռեալ-Սոսյեդադին» 🎥

Լա Լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալ-Սոսյեդադին»։

Հանդիպումը ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Հիշեցնենք, որ հանդիպման 17-րդ րոպեին «Ռեալ-Սոսյեդադը» մնաց տասը հոգով, վերջին հույս խաղտման համար կարմիր քարտ ստացավ թիմի պաշտպան Արից Էլուստոնդոն։

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Ժերար Մարտինը։ 29-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Մարկ Կասադոն։ Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին երրորդ գնդակը մրցակցի դարպասը ուղարկեց Ռոնալդ Արաուխոն, իսկ արդեն 60-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խաղի հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց։

Խաղի տեսությունն՝

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝