«Արսենալը» որոշում է կայացրել Ուիլյամ Սալիբայի վերաբերյալ

«Արսենալը» նոր պայմանագիր է պատրաստում 23-ամյա կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի համար, ում գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» ակտիվացրել է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ աշխատանքը Մադրիդի «Ռեալի» նրա նկատմամբ հետաքրքրության ֆոնին։ «Զինագործները» պատրաստ են Սալիբային դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Ընդգծվում է, որ «Արսենալը» կարող է 23-ամյա պաշտպանի աշխատավարձը հասցնել շաբաթական 250 հազար ֆունտի։

Սալիբան «Զինագործների» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 119 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։