Իսկոն ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» երկրպագուներից

Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Իսկոն, որը գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, ներողություն է խնդրել մադրիդցիներից խփած գոլը մեծ ոգևորությամբ տոնելու համար։

«Ես ներողություն խնդրեցի «Ռեալի» բոլոր երկրպագուներից գոլից հետո իմ պահվածքի համար, բայց կցանկանայի կրկին ներողություն խնդրել։

Անչափ շնորհակալ եմ «Ռեալին», նրանք միշտ կլինեն իմ սրտում՝ և՛ ակումբը, և՛  երկրպագուները»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։