«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է տեղափոխվել Իսպանիայի։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 28-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Իսպանական թոփ-ակումբի ղեկավարները պատրաստ են հարձակվողին ձեռք բերելու համար հատկացնել 70 մլն եվրո։ Նրա գործող պայմանագիրը մերսիսայդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լուիսը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Լա լիգայի 26 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» ունի 56 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։