«Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Սեմ Բեկեման կարիերան շարունակելու թոփ տարբերակներ ունի։
«Չելսիի» սկաուտները ներկա են գտնվել «Բոլոնիայի»՝ «Միլանի» դեմ խաղին, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն հոլանդացու կարողությունների մասին, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
26-ամյա ֆուտբոլիստին հետևում են նաև Միլանի «Ինտերը», «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն»: Ընթացիկ մրցաշրջանում Սեմ Բեկեման «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում:
Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները կենտրոնական պաշտպանի արժեքը գնահատում են 22 միլիոն եվրո։