Ջան Պիերո Գասպերինի. «Մենք հիասթափված ենք այս արդյունքից»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է «Վենեցիայի» հետ խաղում միավորներ կորցնելու մասին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

«Մենք բավականաչափ ճնշում չենք գործադրել հարձակման գոտում։ Ընդմիջումից հետո թիմը բարձրացրեց տեմպը, սակայն մրցակիցը լավ խաղաց պաշտպանությունում։

Կցանկանայի առանձնացնել նրանց խաղը, նրանք չափազանց կենտրոնացած էին։ Մենք հիասթափված ենք այս արդյունքից, չնայած լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

27 խաղից հետո ակումբը վաստակել է 55 միավոր և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։