Նոր տեղեկություն Յոզուա Կիմիխի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը շարունակում է մտածել իր ապագայի մասին։ 30-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է չորս ամսից:

Լրագրող Մարտին Վոլկմարի խոսքով՝ կիսապաշտպանը շուտով վերջնական որոշում կկայացնի։ Կիմիխը դիտարկում է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը՝ միաժամանակ ուսումնասիրելով Լոնդոնի «Արսենալի» և ՊՍԺ-ի առաջարկները։

Մյունխենյան գրանդը պատրաստ է մինչև 2028 թվականը պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ աշխատավարձի մի փոքր բարձրացմամբ։ Նախկինում Յոզուա Կիմիխի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր Մադրիդի «Ռեալին», «Մանչեսթեր Սիթին» և եվրոպական այլ թոփ ակումբներին։