«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն շուտով կարող է երկարաձգվել:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 28-ամյա ֆուտբոլիստը մոտ է «բլաուգրանայի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Վերջին ամիսներին խաղացողը մերժել է Սաուդյան Արաբիայի երկու շահավետ առաջարկ։ Ռաֆինյայի ապագա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:
Այս մրցաշրջանում կատալոնացիների հարձակման գծի առաջատարը բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։