Մանուել Պելեգրինին` Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթական հանդիպման մասին

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1)։

«Ես շատ գոհ եմ ոչ միայն հաղթանակից, այլ այն պատճառով, որ թիմը հավատարիմ մնաց իր ոճին:

Մենք դուրս եկանք հաղթելու, ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք, և ես շատ գոհ եմ թիմի բնավորությունից և աշխատանքից։

Ցավոք, մեզ չբավականացրեց ռոտացիան, բայց թիմը բոլոր դիրքերում մնաց ուժեղ»,- ասել է «Բետիսի» գլխավոր մարզիչը։