Հայտնի է Անդրեաս Քրիստենսենի՝ նոր վնասվածքից ապաքինման ժամկետը

Պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել պաշտոնական խաղում օգոստոսին։ Դրանից հետո դանիացին մի քանի վնասվածքներ է ստացել։

Քրիստենսենի նոր վնասվածքի մասին հայտարարություն է հրապարակվել «Բարսելոնայի» պաշտոնական կայքում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել շաբաթ օրը առավոտյան մարզման ժամանակ։

«Քրիստենսենը աջ ոտքի ներբանային վնասվածք է ստացել: Սպասվում է, որ նրան կպահանջվի մոտ չորս շաբաթ ապաքինվելու համար»,- ասվում է «Բլաուգրանայի» հաղորդագրության մեջ:

«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 2-ին, սեփական հարկի տակ «Ռեալ Սոսյեդադի» դեմ։