«Յուվենտուսը» դիտարկում է Տիագու Մոտային փոխարինելու չորս տարբերակ։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, այդ մարզիչների թվում է «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինին։ Նշվում է, որ նա դեմ չէր լինի գլխավորել թուրինյան ակումբը։
Դիտարկվում է նաև Անտոնիո Կոնտեի վերադարձը, ով ներկայումս մարզում է «Նապոլին»: «Յուվենտուսը» հետաքրքրված է նաև Ռոբերտո Դե Զերբիի ծառայություններով:
Մեկ այլ թեկնածու Իգոր Տուդորն է, ով 2024 թվականին «Լացիոյից» հեռանալուց հետո դեռ առանց աշխատանքի է:
Թուրինյան ակումբը վերջերս դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից և Իտալիայի գավաթի խաղարկությունից, ինչը մեծ դժգոհության առիթ դարձավ «Յուվենտուսի» ղեկավարության համար։