«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։

Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որը ցանկանում է երիտասարդացնել թիմի կիսապաշտպանությունը։

Ներաձուրիները պլանավորում են վարձակալել Մաունթին՝ գնելու հնարավորությամբ: Անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։