Սերխիո Ռամոս․ «Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, թե ով է իր կարծիքով  ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Մի քանի տարի տանջվել եմ՝ խաղալով Մեսսիի դեմ։ Հիմա ես վայելում եմ նրա խաղը։ Նա երբևէ ֆուտբոլ խաղացած լավագույն խաղացողն է», – մեքսիկական «Մոնտերեյի» պաշտպանի խոսքերն է փոխանցում է Give Me Sport-ը։

Հիշեցնենք, որ Ռամոսն ու Մեսսին երկար տարիներ մրցակիցներ են եղել իսպանական Լա Լիգայում,  և դարձել են թիմակիցներ ՊՍԺ-ում։