«Ալ-Նասրը» խնդրել է հետաձգել «Էսթեղլալի» հետ հանդիպումը

Արաբական «Ալ-Նասրը», առաջիկա օրերին Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում կմրցի իրանական «Էսթեղլալի» հետ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբը ցանկացել է կամ հետաձգել հանդիպումը, կամ էլ այն տեղափոխել չեզոք դաշտ։ Նշվում է, որ ակումբի նման խնդրանքի պատճառ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուի անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։

Դա կապված է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ «Ալ-Նասրը» Թեհրանում հանդիպում էր «Պերսեպոլիսի» հետ (2-0)։ Այն ժամանակ տեղի իրավապահները ստիպված էին ցրել երկրպագուներին, որոնք փորձում էին ներխուժել հյուրանոց՝ պորտուգալացի աստղին տեսնելու համար։