Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Հուսանք` ոչ մի լուրջ բան չկա, և նա կկարողանա շուտափույթ ապաքինվել»

Պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վերջերս էր վերադարձել «Բարսելոնայի» կազմ:

Սակայն վերջին մարզումներից մեկի ժամանակ դանիացին կրկին վնասվածք է ստացել։ Այս մասին մեկնաբանություն է տվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Հուսանք, որ ոչ մի լուրջ բան չկա, և նա կկարողանա շուտափույթ ապաքինվել»,- ասել է Ֆլիկը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրեաս Քրիստենսենի համար սա երրորդ անընդմեջ վնասվածքն է։ Դանիացի պաշտպանն այս մրցաշրջանում ընդամենը 26 րոպե է անցկացրել խաղադաշտում: