«Կորինտիանսի» պաշտպան Դեներ Էվանգելիստան գրավել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրությունը։
Ինչպես հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» պատրաստ են 17-ամյա բրազիլացու տաղանդի համար վճարել 15 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Ֆուտբոլիստը պատկանում է «Կորինտիանսին» այս տարվա հունվարից։ Նշենք, որ Էվանգելիստան դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել մեծահասակների թիմի կազմում։
Երիտասարդական հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման եւ դարձել չորս գոլի հեղինակ։ «Չելսին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 27 տուրերում վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։