Մադրիդի «Ռեալի» պաշտպանը որոշել է հեռանալ ակումբից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն որոշել է հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա խաղացողը հասկացել է, որ ներառված չէ Կառլո Անչելոտիի ծրագրերի մեջ և դժվար թե երբևէ տեղ ունենա «Ռեալի» մեկնարկային կազմում, ուստի որոշել է հեռանալ:

Վալյեխոն թիմից կհեռնա ամռանը, քանի որ հենց այդ ժամանակ է ավարտվում նրա գործող պայմանագրի ժամկետը։ Ենթադրվում է, որ նրա հաջորդ ակումբը կլինի «Ռայո Վալեկանոն», որի հետ նա արդեն նախնական պայմանագիր ունի: