Fastex Պրեմիեր Լիգա․ «Ալաշկերտը» մեկ միավոր վաստակեց «Վանի» դեմ խաղում

Fastex Պրեմիեր Լիգայի հերթական տուրի «Վանի» – «Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Վանի» ֆուտբոլիստ Մոմո Տուրեն, իսկ 63-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը պատասխան գնդակն ուղարկեց «Վանի» դարպասը։

Այս խաղից հետո «Վանը» 5-րդ հորիզոնականում է 29 միավորով, իսկ «Ալաշկերտը» 10-րդ է 13 միավորով։