Մաքս Էբերլը, ով զբաղեցնում է Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնը, խոսել է կիսապաշտպան Յոզուա Կիմիխի աշխատանքային պայմանագրի մասին։
«Ես նախկինում չեմ մեկնաբանել պայմանագրի բանակցությունները և հիմա ևս չեմ անի դա: Սա ուղղակի անտեղի է։ Կողմերը հարգանքով են վերաբերվում միմյանց և երկխոսության մեջ են:
Մեզ համար կարևոր է, որ մենք լավ հարաբերություններ ունենանք խաղացողի հետ»,- ակումբի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։