Ժերար Պիկե. ««Ռեալն» ու «Բարսելոնան» միմյանց կարիքն ունեն»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Էլ-Կլասիկոյի» կարևորության մասին։

«Ռեալն» ու «Բարսելոնան» միմյանց կարիքն ունեն։ Կլասիկոն գրավում է աշխարհի ուշադրությունը։

Ես այս դիմակայությանը միշտ վերաբերվել եմ որպես զուտ մարզական իրադարձություն, բռնություն չպետք է լինի դրանում», – ասել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը։