«Բարնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։ Այս մասին հայտնում են Caughtoffside-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: 22-ամյա դարպասապահը դիտարկվում է որպես Անդրե Օնանային փոխարինող։ Կամերունցին կարող է հեռանալ անգլիական գրանդից 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
«Կարմիր սատանաները» պատրաստվում են Թրաֆորդին հինգ տարվա պայմանագիր առաջարկել: Այս մրցաշրջանում Ջեյմսը Չեմպիոնշիփում անցկացրել է 33 հանդիպում՝ բաց թողնելով ընդամենը ինը գնդակ։