Հայտնի է, թե երբ կարող է Ուիլյամ Սալիբան տեղափոխվել իսպանական գրանդ

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել ֆուտբոլիստին և պատրաստ է նրա համար վճարել 80 միլիոն եվրո։

Ինչպես հայտնում է Relevo-ն, «Լոս Բլանկոները» ցանկանում են ֆրանսիացուն գնել 2026 թվականի ամռանն ավելի ցածր գնով, կամ պայմանագիր կնքել 2027 թվականի հունիսին՝ որպես ազատ գործակալ: Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը «զինագործների» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Պաշտպանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։