Վենսան Կոմպանին ամփոփել է «Շտուտգարտի» դեմ խաղը

«Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին ամփոփել է Բունդեսլիգայի 24-րդ տուրի «Շտուտգարտի» դեմ խաղի արդյունքները։ Հանդիպումը կայացել է ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, ավարտվել է Կոմպանիի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Թոփ խաղ էր: «Շտուտգարտի» խաղադաշտում միշտ դժվար է խաղալ: Երբ ես խաղացող էի, երբեք չեմ հաղթել այստեղ։ Այսօրվա հանդիպման սկզբում մեր մրցակիցը մեզանից լավն էր, բայց խաղի ընթացքում մեզ հաջողվեց բարելավել և վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ։

Ի վերջո, մենք հուսալի պաշտպանվեցինք և դրսևորեցինք ուժեղ բնավորություն»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։