Բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն նախընտրեց տեղափոխվել «Բարսելոնա»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Նեյմարին գնել է «Սանտոսից» 2013 թվականի հուլիսին 88 միլիոն եվրոյով։
««Ռեալի» առաջարկը քարտ-բլանշ էր: Նրանք ինձ ասացին, որ կարող եմ ունենալ այն, ինչ ուզում եմ: Բայց ես ամբողջ սրտով սիրում էի «Բարսան»: Չնայած «Ռեալում» երեք անգամ ավելի շատ կվաստակեի։ Ֆլորենտինո Պերեսը միշտ հավանել է ինձ: Բայց ես ցանկանում էի խաղալ Մեսսիի հետ»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Podpah-ը:
33-ամյա բրազիլացին ներկայումս հանդես է գալիս «Սանտոսի» կազմում, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: