Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել նոր դարպասապահ՝ ապագայում Մանուել Նոյերին փոխարինելու համար։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդը դիտարկում է «Շտուտգարտի» 28-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նուբելին։
Մյունխենում կարծում են, որ թիմ վերադառնալու համար Նուբելին պետք է ավելի քիչ սխալներ թույլ տալ և ավելի հետևողական խաղ ցուցադրել։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Շտուտգարտի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, բաց թողնելով 34 գոլ։