«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ելույթ է ունեցել ակումբի 125-ամյակի կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր, «Բավարիա»։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ճանապարհորդության մի մասը, և հուսով եմ, որ ինձ դեռ մի քանի տարի է սպասվում անցկացնել այստեղ», – Քեյնի խոսքերը մեջբերում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է իր թիմում տեսնել Հարի Քեյնին։
31-ամյա Քեյնի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ 2024/2025 մրցաշրջանում անգլիացին 32 խաղում դարձել է 29 գոլի հեղինակ։