«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, ում պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է, գրավել է մեկ այլ եվրոպական ակումբի ուշադրությունը։
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Բացի «Ատլետիկոյից» Կիմիխին ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և Միլանի «Ինտերը»։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: