Հայտնի է՝ կմասնակցի՞ Ֆեդերիկո Վալվերդեն «Բետիսի» դեմ խաղին, թե՞ ոչ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մարզավիճակի մասին հարցին։

«Վալվերդեն վնասվածք չունի, և նրա հանգիստը նախատեսված չէր: Բայց նա խնդիր ունի, ապաքինվելու համար ժամանակ կպահանջվի։ Դա փոքր խնդիր է, նա վաղը հասանելի չի լինի, բայց հասանելի կլինի հաջորդ խաղին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Այս մրցաշրջանում 26-ամյա ուրուգվայցին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 40 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։