Յոզուա Կիմիխը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բավարիայից»

Գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ակումբի ղեկավարությունը հետ է կանչել 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը։

Ինչպես հայտնում է Bild-ը, կիսապաշտպանով հետաքրքրված են երկու հայտնի ակումբներ։ Միլանի «Ինտերը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են Յոզուայի ծառայություններով։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ։ Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: