Խուլիան Ալվարեսը՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց առաջ Պեպ Գվարդիոլայի հետ վերջին զրույցի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է Խոսեպ Գվարդիոլայի հետ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց առաջ իր վերջին զրույցի մասին։

«Ատլետիկոն» արգենտինացուն ձեռք է բերել «քաղաքայիններից» նախորդ տարվա օգոստոսին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

«Գվարդիոլան ինձ ասաց․ որ շնորհակալ է այն ​​ամենի համար, ինչ տվել եմ ակումբին երկու տարվա ընթացքում։ Միասին մենք բազմաթիվ տիտղոսներ ենք նվաճել։

Նա ասաց, որ ես ոչ մի խնդիր չեմ ստեղծել ակումբի համար»։ Ես միայն երախտագիտության խոսքեր լսեցի, և դա փոխադարձ էր»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում infobae-ն։