Թիերի Անրիին դուր չի գալիս, երբ համեմատում են Լիոնել Մեսսիին և Լամին Յամալին

Ֆրանսիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին պատմել է, թե ինչ է մտածում Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատության մասին։ 17-ամյա իսպանացուն հաճախ են նշում որպես մեծ արգենտինացու ժառանգորդ «Բարսելոնայում»: Անրիի կարծիքով՝ սա այնքան էլ իմաստ չունի։

«Յամալին ու Մեսսին համեմատլեը ինձ դուր չի գալիս, ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ համեմատում են տարբեր դարաշրջաններ, տարբեր խաղացողներ: Լեոն Լեոն է, իսկ Լամինը չի էլ փորձում ինչ-որ մեկը լինել, նա արդեն ինքն է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Goal-ը։

Լամին Յամալն այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է մինչև 2021 թվականը և ներկայումս ներկայացնում է «Ինտեր Մայամին»։