Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը անդրադարձել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի՝ Իսպանիա հնարավոր վերադարձին։
«Կարծում եմ՝ Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Նա այնտեղ երկար տարիներ է անցկացրել։ Վստահ եմ, որ Մեսսին կվերադառնա։ Ես նաև հնարավոր եմ համարում, որ նա վերադառնա ոչ որպես խաղացող: Նա սիրահարված է իր հարազատ ակումբին։
Նեյմարի պատմությունը բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ նա երբևէ կվերադառնա «Բարսելոնա»։ Ես համոզված եմ դրանում», — Տեբասի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։