Հայտնի է, թե ում է ցանկացել իր թիմում տեսնել Միկել Արտետան

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվող ձեռք բերել, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ:

«Զինագործները» երկար ժամանակով կորցրել են Գաբրիել Ժեզուսին, սակայն չեն կարողանում նոր հարձակվող ձեռք բերել։ Ակումբը չկարողացավ բավարարել Արտետայի խնդրանքը՝ իր թիմում տեսնելու «Աստոն Վիլլայի» խաղացող Օլի Ուոթկինսին։

«Իհարկե, Արտետայի ձայնը շատ կարևոր է «Արսենալում», բայց նա միակը չէ, որ որոշում է կայացնում։ Միկելը ցանկանում էր պայմանագիր կնքել Ուոթկինսի հետ, բայց նա պատասխանատվություն չի կրում գործարքների ֆինանսական ասպեկտների համար, ինչը ճիշտ է, քանի որ խոսքը մարզչի մասին է։ Քննարկվել է նաև Մատիս Տելի տարբերակը, բայց նա ինը համար չէ, իսկ Արտետան ինը համարի կարիք ունի» , ասել է հայտնի ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։