Ռաֆայել Լեաուի գոլը «Միլանին» չօգնեց խուսափել պարտությունից «Բոլոնիայի» դեմ խաղում։
Հինգշաբթի օրը կայացած հանդիպումն ավարտվեց ռոսոներիների պարտությամբ՝ 1:2: Լեաուն 43-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ինչին դաշտի տերերը ընդմիջումից հետո պատասխանեցին երկու դիպուկ հարվածով։
Պորտուգալացի հարձակվողն այժմ ունի վեց գոլ Ա Սերիայում: Ըստ Opta-ի, Լեաուն դարձել է առաջին խաղացողը Կակայից հետո, ով վեց անընդմեջ մրցաշրջանում 5-ից ավելի գոլ է խփել Միլանի կազմում Իտալիայի առաջնությունում:
Լեգենդար բրազիլացուն դա հաջողվել է 2003/04 մրցաշրջանից մինչև 2008/09 մրցաշրջանն ընկած ժամանակահատվածում։
Սերխիո Կոնսեյսաոյի թիմը 26 տուրից հետո վաստակած 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։