Ռիո Ֆերդինանդը գնահատել է Ռուբեն Ամորիմի աշխատանքը

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի աշխատանքի մասին։

«Այն առաջընթացը, որը սպասվում էր Ամորիմի օրոք, տեղի չունեցավ։ Պորտուգալիայում նրա հաջող աշխատանքը այստեղ չտեղափոխվեց։

Նա պետք է դիմանա մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ հետո սկսի վերակառուցել թիմը»,- փորձագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր վերջին խաղում 3-2 հաշվով հաղթանակ տոնեց «Իպսվիչի» նկատմամբ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27 տուրից հետո «կարմիր սատանաներն» ունեն 33 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։