Յոն Արնե Ռիսեն՝ Էրլինգ Հոլանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Լիվերպուլի» նախկին խաղացող Յոն Արնե Ռիսեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Էրլինգ Հոլանդը կարող է հետագայում հայտնվել Մադրիդի «Ռեալում»։

Վերջերս Հոլանդը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2034 թվականի ամառը։

««Ռեալը» ««Ռեալ» է. Նրանք միշտ ինչ-որ կերպ ձեռք են բերում իրենց ուզած խաղացողներին: Հալանդը կարող է ընտրել, թե ուր գնալ, քանի որ նա հանճար է: Ես «Բեռնաբեուում» էի և դիտում էի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, տեսա մթնոլորտը։

Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք կլիներ գնալ այնտեղ և դառնալ մեծ աստղ։ Ես չեմ զարմանա, եթե Հոլանդն իր կարիերայի ինչ-որ պահի հայտնվի «Ռեալում»: Ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիի» 115 մեղադրանքների վերաբերյալ դատավճռից և արդյոք թիմը կվերադառնա տիտղոսների պայքար:

Այս ամենը կազդի Հոլանդի որոշման վրա»,- ասել է Ռիսզեն, որի խոսքերը մեջբերում է Goal պորտալը։