«Բավարիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել Յոզուա Կիմիխի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը սոցցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական գրանդը ցանկանում է կիսապաշտպանի աշխատավարձը հասցնել տարեկան 22 միլիոն եվրոյի։ Յոզուա Կիմիխը կարող է դառնալ ակումբի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Ջամալ Մուսիալայից և Հարի Քեյնից հետո։

Հիշեցնենք, որ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 23 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։