«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել «Լիվերպուլի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, ուստի ազատ գործակալի կարգավիճակով նա կարող է տեղափոխվել նոր ակումբ։
Ինչպես հայտնում է ElNacional-ը, Սալահով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 32-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ։
Մոհամեդ Սալահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։