«Ատլետիկոյի» նախագահ․ «Ոչ ոք չի ցանկանում դա հասկանալ»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Լա Լիգայում մրցավարության մակարդակի մասին։

«Մրցավարները բոլորի նման մարդիկ են, նրանք սխալվում են հաճախ: Պետք է թույլ տանք, որ նրանք աշխատեն, ոչ թե քննադատենք ու պետք է թողնենք, որպեսզի նրանք զբաղվեն իրենց գործով։

Նրանք լավ մակարդակ ունեն։ VAR-ը սպանեց այս բարձր մակարդակի մրցավարությունը, ոչ ոք չի ցանկանում դա հասկանալ»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։։