Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» աշխատակիցների հեռացման մասին։
«Սա բոլորի համար ծանր է: նրանք տեսնում են, թե ինչպես են իրենց ընկերներն ու գործընկերները կորցնում աշխատանքը։
Ես պետք է կենտրոնանամ այն բանի վրա, թե ինչպես կարող եմ օգնել թիմին։
Բացի այդ, մենք՝ որպես ակումբ, պետք է հասկանանք, թե որտեղ սխալվեցինք, որ այս իրավիճակին հասանք», – ասել է Ռուբեն Ամորիմը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում 15-րդն է։