Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» իր պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցել: Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում թիմը 15-րդ տեղում է։
Մամուլում լուրեր էին պտտվում, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն արդեն մտածում է թիմի մարզչի հերթական փոփոխության մասին։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ամորիմի հեռացումն այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կարժենա 12 միլիոն ֆունտ (գրեթե 15 միլիոն եվրո):