«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը չի կարծում, որ «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանին հարցրել են՝ արդյոք «Լիվերպուլի» վինգերին կարելի է անվանել առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ոչ մի կերպ։ Նա առաջ չի անցել Թիերի Անրիից և Կրիշտիանու Ռոնալդուից և դժվար է այդպիսի բան պատկերացնել, նա Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը չէ»,- ասել է Ֆերդինանդը TNT Sports-ի եթերում: