COPPA ITALIA. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտերը» ընդունեց «Լացիոյին»։

Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը և Հական Չալհանօղլուն։

Նշենք, որ «Ինտերի» կազմում հանդիպմանը չմասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ։