«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ակումբում ապագայի մասին։
«Այն, ինչ տեղի կունենա, հիմնականում կախված է Կևինից և ակումբից։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, եղել է, կա և հուսով եմ՝ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Կևին Դե Բրույնեն այս մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։