Բողոքի ակցիայի ժամանակ «Չելսիի» երկրպագուները վանկարկել են Ռոման Աբրամովիչի անունը 🎥

«Չելսիի» երկրպագուները Անգլիայի մայրաքաղաքում բողոքի երթի ժամանակ վանկարկել են ակումբի նախկին սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչի անունը։

Լոնդոնյան թիմի երկրպագուները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ կապված ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոուլիի գլխավորած ակումբի ներկայիս ղեկավարության որոշումներից իրենց դժգոհության հետ։

Ռոման Աբրամովիչը «Չելսին» ուներ 2003-2022 թվականներին, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքական ճնշման ներքո ստիպված եղավ վաճառել ակումբը։

26 տուրից հետո «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է՝ 43 միավորով։