«Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալը ճանաչվել է Լա Լիգայի փետրվար ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Հատկանշական է, որ փետրվարյան չորս հանդիպումներում Յամալը կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում։ 17-ամյա ֆուտբոլիստի համար սա երրորդ նման մրցանակն է 2024/25 մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։