Կրիշտիանու Ռոնալդուն՝ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկու

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջատարն է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի ռմբարկուների մրցավազքում։

22-րդ տուրի «Ալ-Վահդայի» հետ խաղում (2:0) պորտուգալացին դարձել է գոլի հեղինակ։

Այսպիսով, 40-ամյա Ռոնալդուն այժմ ունի 17 խփած գոլ։ Պորտուգալացին շրջանցել է Կարիմ Բենզեմային, ով իր ակտիվում ունի 16 գոլ։