«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» 95%-ով կայացած է։ Այս մասին հայտնում է Business Day-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են նեապոլիտանական ակումբին վճարել 70 միլիոն եվրո՝ որպես 25-ամյա ֆուտբոլիստի գնման կետ։ Ընդգծվում է, որ Օսիմհենով հետաքրքրում է նաև ՊՍԺ-ն։
Այս մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։