Կառլո Անչելոտտի․ «Սա այն հարցն է, որ նա պետք է խոսի ակումբի ղեկավարության հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 39-ամյա խորվաթին ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդի «Ռեալում»։

«Սա այն թեման է, որը նա կքննարկի ակումբի հետ։ Լեգենդներն իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են։ Սա ակումբի գաղափարն է,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մոդրիչի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ։